«Ուդինեզեի» կիսապաշտպան Նաուել Մոլինան այս ամառ կարող է տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ, հայտնում է Calciomercato-ն:
24-ամյա արգենտինացու տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը «Արսենալն» է։ Ֆուտբոլիստի համար պայքարում լոնդոնյան ակումբն առաջ է անցել «Ատլետիկոյից» և «Յուվենտուսից»:
Մոլինայի պայմանագիրն «Ուդինեզեի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Մոլինան ընթացիկ մրցաշրջանում «Ուդինեզեի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։