«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Չելսիի» հետ հաղթական հանդիպումից հետո պատասխանել է այն հարցին, թե արդյոք կկարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպմանը:
Եգիպտացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «ազնվականների» դեմ հանդիպմանը և փոխարինվել 33-րդ րոպեին:
«Իհարկե, իհարկե: Ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Սալահը Liverpool ECHO-ին։
Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ «Ռեալ» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա մայիսի 28-ին՝ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: