Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է թիմի պաշտպան Ջորջիո Կյելինիի հեռանալու մասին հայտարարությունը։
«Ջորջիոն ցանկանում է ինչ-որ նոր բան փորձել և մեկնել MLS: Բացառված չէ, որ նա կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո: Ամեն դեպքում, որոշումը նրանն է»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կյելինին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2005 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում իտալացին թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։