«Մանչեսթեր Յունայթեդը» դադար է վերցրել պաշտպան Լյուկ Շոուի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում, հայտնում է The Telegraph-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է սպասել, մինչև որ թիմի նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն անձամբ կհանդիպի 26-ամյա ֆուտբոլիստի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կարմիր սատանաները» Շոուին մինչև 2026 թվականը նախատեսված նոր պայմանագիր են առաջարկում: Պաշտպանի աշխատավարձը կարող է կազմել շաբաթական 180 հազար ֆունտ:
Անգլիացին «Յունայթեդում» հանդես է գալիս 2014 թվականի հուլիսից: 2021/22 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում և կատարել 5 ասիստ: