«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան պատրաստվում է ամռանը տեղափոխվել «Բարսելոնա»:
Կողմերը գրեթե համաձայնեցրել են ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
«Լիդսի» վինգերի պայմանագրում նշված հրաժարագինը կազմում է՝ 75 մլն եվրո, սակայն եթե ակումբը չպահպանի տեղը Պրեմիեր Լիգայում այն կնվազի մինչև 25 մլն եվրո: