Մահացել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Մաքսի Ռոլոնը

«Բարսելոնայի» և Արգենտինայի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Մաքսի Ռոլոնը 27 տարեկանում մահացել է ավտովթարից՝ այս մասին հայտնում է Goal հրատարակությունը։

Ռոլոնի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. Մեքենայում գտնվող ֆուտբոլիստն ու նրա եղբայրը տեղում մահացել են։

Մաքսի Ռոլոնը խաղացել է «Բարսելոնայի» երկրորդ թիմում, ինչպես նաև Հարավային Ամերիկայի մի քանի ակումբներում։