«Բավարիայի» նախագահը հերքել է Ռոբերտ Լևանդովսկու խոսքերը, որ ակումբը նրան նոր պայմանագիր չի առաջարկել

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մեկնաբանել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խոսքերը, ով ասել է, որ ակումբն իրեն նոր պայմանագիր չի առաջարկել։

«Որքան ես տեղյակ եմ՝ Օլիվեր Կանն ու Հասան Սալիհամիջիչը նրան պայմանագիրը երկարաձգելու առաջարկ են արել, բայց, կարծես թե, այն չի ընդունվել»,- Հայների խոսքերն է մեջբերում Sport1.de-ն։

Ռոբերտ Լևանդովսկու գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ լրանում է 2023 թվականի ամռանը։