Խոսեպ Գվարդիոլան դժգոհություն է հայտնել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դժգոհ է մրցաշրջանի խաղային գրաֆիկից։

«Երբեմն ես, միանշանակ, հաճույք եմ ստանում իմ կատարած աշխատանքից, բայց կցանկանայի, որ մեզ ավելի շատ ժամանակ տրվեր հանգստանալու համար։

Մենք խաղում ենք, խաղը խաղի հետևից, և չենք հասցնում վերականգնվել։

Զգացողություն կա, որ ամեն ինչ գնալով ավելի է վատանալու, սա չի կարող գոհացնել ինձ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Manchester Evening News-ը։