«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Ռիո Ֆերդինանդը կիսվել է մտքերով «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի՝ անգլիական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Կարծում եմ Ֆրենկին կատարյալ ֆուտբոլիստ է։ Ասում են, որ Տեն Հագը ցանկանում է, որ Ֆրենկին դառնա իր առաջին ձեռքբերումը ակումբի ղեկին և ես կարծում եմ, որ դա հիանալի ձեռքբերում կլինի։ Ֆրենկին բալանսավորված ֆուտբոլ է խաղում»,- Ֆերդինանդի խոսքն է մեջբերում Goal.com-ը։