«Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստներ մարզման ժամանակ ծեծկռտուք են սարքել, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստները բռունցքներով հարվածել են միմյանց, ինչից հետո գործընկերները ստիպված են եղել բաժանել նրանց։
Արդյունքում մարզումն ավարտվել է ժամանակից շուտ՝ բոլոր ֆուտբոլիստներին ուղարկել են հանդերձարան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի օրոք թիմում կարգապահությունը ցածր մակարդակի վրա է։
Այս մրցաշրջանի վերջում Ռանգնիկին գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Էրիկ տեն Հագը։