«Լայպցիգը» Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորությամբ նվաճեց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր

Բունդեսլիգայում ավարտվեցին եզրափակիչ 34-րդ տուրի հանդիպումները, որում «Լայպցիգը» ոչ-ոքի խաղաց «Արմինիայի» հետ (1:1):

Այս արդյունքի շնորհիվ 36-ամյա մասնագետի թիմը դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլ։

Տեդեսկոն թիմը գլխավորել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ «Լայպցիգը» 14 տուրից հետո 18 միավորով 11-րդ տեղում էր։ Այժմ թիմը 34 խաղից հետո վաստակած 58 միավորով առաջնությունն ավարտեց 4-րդ հորիզոնականում։