Յուրգեն Կլոպը խոսել է «Լիվերպուլի» արդյունքների մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի արդյունքների մասին կարծիքով։

«Մենք արդեն հաղթել ենք Լիգայի գավաթի խաղարկությունում, բայց մենք «Լիվերպուլն» ենք, այս մակարդակի թիմը դժվար թե հաջողակ համարվի, եթե միայն Լիգայի գավաթն է նվաճել:

Եթե ​​մենք այլ բան չհաղթենք, ապա մրցաշրջանը հաջող չենք համարի»,- Կլոպի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։