Ջորջիո Կյելինին շահավետ տրանսֆերային առաջարկ է ստացել

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին առաջարկ է ստացել «Լոս Անջելես Գելեքսիից»: 37-ամյա ֆուտբոլիստն արդեն սկսել է բանակցությունները MLS-ի թիմի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:

Ամերիկյան ակումբը Կյելինիին առաջարկում է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականի դեկտեմբերը:

«Ինտերի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչից հետո (2:4) «ծեր սինյորայի» ավագը հայտարարեց, որ հաջորդ մրցաշրջանում չի շարունակի հանդես գալ ակումբում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կյելինիին հավակնում գնել նաև «Ինտեր Մայամին»։