ՊՍԺ-ի ղեկավարությունը Կիլիան Մբապպեի հեռանալու դեպքում կփորձի գնել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերը՝ հայտնում է Marca-ն։
Փարիզյան ակումբի ղեկավարությունը վստահ է, որ Դարվինը կհարմարվի թիմին և կկարողանա փոխարինել Կիլիանին, որը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ»։
«Բենֆիկայի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «Ատլետիկոն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ընթացիկ մրցաշրջանում Դարվին Նունյեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 34 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը 40 մլն եվրո է գնահատում 22-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը։