Կառլո Անչելոտտին խոսել է Էդեն Ազարի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հաստատել է, որ վինգեր Էդեն Ազարը հաջորդ մրցաշրջանում կմնա «Ռեալում»։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 31-ամյա ֆուտբոլիստը «Միլան», «Արսենալ» և «Բորուսիա» տեղափոխվելու տարբերակներ ունի։

«Էդեն Ազարը մնում է թիմում. Նա ցանկանում է ապացուցել իր կարգը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։