«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները հայտարարել է, որ լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին կմնա թիմում։
«Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» հետ մինչև 2023 թվականի հունիսը գործող պայմանագիր ունի և նա կմնա մեզ հետ»,- Հայների խոսքն է մեջբերում Sportbuzzer-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 49 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։