«Մոնակոյի» կիսապաշտպան Աուրելիեն Տչուամենին այս ամառ կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆրանսիացուն հավակնում է գնել «Բարսելոնան»:
Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպայքարի Մադրիդի «Ռեալի» հետ, որը նույնպես հետաքրքրված է կիսապաշտպանով։
Տչուամենին ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոյի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: