«Բարսելոնան» հարձակումն ուժեղացնելու հետաքրքիր տարբերակ է գտել

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայով։

Ինչպես հայտնում է As-ը, ամռանը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կլինի կատալոնական ակումբի գլխավոր թիրախը՝ հարձակման գիծը ուժեղացնելու համար, սակայն մտավախություն կա, որ ակումբի ծանր տնտեսական վիճակը թույլ չի տա ավարտել գործարքը։

«Բարսան» դիտարկում է Մորատայի թեկնածությունը, եթե Լևանդովսկու տրանսֆերը ձախողվի: