ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի 3-րդ մրցափուլի Ուկրաինա – Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին:
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ այդ խաղը տեղի կունենա Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում, որը տեղավորում է 18027 հանդիսական:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընտրանուց բացի՝ Հայաստանի հավաքականի խմբում են ընգրկված նաև Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները: