Անխել դի Մարիան գրեթե համաձայնության է հասել գրանդ ակումբ տեղափոխության հարցում

ՊՍԺ-ի հարձակվող Անխել դի Մարիան հաջորդ շաբաթ պաշտոնապես կմիանա «Յուվենտուսին», գրում է լրագրող Ադրիեն Գրենյեն։

Աղբյուրի համաձայն՝ Թուրինցին և Անխելը մոտ են պայմանագիր կնքելուն։ Բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա ֆուտբոլիստը կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

34-ամյա արգենտիացու գործող պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։

Այս մրցաշրջանում նա Լիգա 1-ի 24 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։