Սեսկ Ֆաբրեգաս. «Սա վատագույն տարին է ոչ միայն իմ կարիերայում, այլև իմ կյանքում»

«Արսենալի», «Բարսելոնայի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Մոնակոն»։

35-ամյա իսպանացի ֆուտբոլիստը, ով այս մրցաշրջանում վնասվածքների պատճառով ընդամենը հինգ խաղ է անցկացրել թիմի կազմում, այս ամառ ցանկանում է լքել թիմը։

«Իհարկե, իմ և «Մոնակոյի» միջև ամեն ինչ ավարտված է։ Պայմանագիրս ավարտվում է հունիսին, և ես ցանկանում եմ ամեն ինչ սկսել նորից:

Սա վատագույն տարին է ոչ միայն իմ կարիերայում, այլև իմ կյանքում, ես ցանկանում եմ շարունակել խաղալ այլ ակումբում»,- ասել է Ֆաբրեգասը So Foot-ին տված հարցազրույցում: