Սադիո Մանեն կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Բավարիան» պատրաստվում է այս ամառ ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին:

Ինչպես հայտնում է Bild-ը, մյունխենյան ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են ֆուտբոլիստի գործակալի հետ։

«Բավարիան» ակտիվորեն աշխատում է Մանեի տրանսֆերի վրա այն բանից հետո, երբ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ չի երկարաձգելու պայմանագիրը։

Մանեի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։