Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, արգենտինացու գործակալ Խորխե Անտունը ժամանել է Լոնդոն՝ ուսումնասիրելու նրա ծառայություններով հետաքրքրված ԱՊԼ-ի ակումբների առաջարկները:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Դիբալային հավակնում են գնել «Ռոման», «Ինտերը», «Ատլետիկոն» և «Բորուսիան»:
Դիբալան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։