«Էսպանյոլի» պաշտոնական կայքը քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե Մորենոյի և սպորտային տնօրեն Ֆրանսիսկո Ռուֆետեի պաշտոնանկության մասին՝ Մորենոն կատալոնական թիմը գլխավորում էր 2020 թվականի օգոստոսից:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Էսպանյոլի» ղեկավարությունը դժգոհ է թիմի արդյունքներից և դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնում լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոյին, նշանակելու տարբերակը:
«Էսպանյոլն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը։