Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով։
Ըստ Fichajes-ի, գերմանական թիմը հետաքրքրություն է ցուցաբերում ֆրանսիացի կիսապաշտպանին ձեռք բերելու հարցում և պատրաստ է խոշոր գումար առաջարկել նրա համար:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 27 խաղում դարձել է մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: