«Լիոնը» ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասին, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրն իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը 28-ամյա դոմինիկացու տրանսֆերի դիմաց ակնկալում է ստանալ 5-6 մլն եվրո։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Դիասով հետաքրքրված է, նաև «Ֆեներբախչեն»։
Հարձակվողի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Դիասը Transfermarkt-ի կողմից գնահատվում է 6 մլն եվրո: