«Մանչեսթեր Սիթիի» ստադիոնի հարևանությամբ տեղադրվել է Սերխիո Ագուերոյի արձանը (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է թիմի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյի արձանը ակումբի մարզադաշտի մոտ բացելու մասին։

Արգենտինացի ֆուտբոլիստի արձանը ստեղծել է քանդակագործ Էնդի Սքոթը։

Արձանի բացումը նվիրված է «Մանչեսթեր Սիթիի» չեմպիոնության տասնամյակին:

2011/12 մրցաշրջանի վերջին տուրում Ագուերոյի գոլը չեմպիոնական տիտղոս պարգևեց «Մանչեսթեր Սիթիին»:

Արձանի լուսանկարը ներկայացնում ենք ստորև.