Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կշարունակի հանդես գալ իր ներկայիս ակումբում։ Այս մասին հայտարարել է անձամբ՝ ֆուտբոլիստը։
«Հաջորդ մրցաշրջանում ես կլինեմ այստեղ՝ Դորտմունդում։ Ես պատրաստ եմ. Այն ամենը, ինչի մասին հիմա մտածում եմ «Բորուսիայի» հաջորդ խաղն է»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Ruhr Nachrichten-ը։
18-ամյա անգլիացու պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։ Կիսապաշտպանի հաշվին Դորտմունդի կազմում անցկացրել է 43 հանդիպում խփել, 6 գոլ և կատարել 13 արդյունավետ փոխանցում։