«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսիին անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստը։
Խոսեպ Գվարդիոլայի օրոք Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» ամենակարևոր ֆուտբոլիստն էր։ Ես միշտ ասել եմ, որ Լիոնելն պետք է թիմին գավաթներ նվաճելու համար։
Բայց դրա համար անհրաժեշտ է ունենալ նաև լավ թիմ: Նա առանցքային ֆուտբոլիստ էր այդ թիմում, նա մեծ դեր ուներ: Ինձ համար Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է։
«Հիանալի կլիներ, եթե Լիոնելը մնար «Բարսելոնայում» մինչև կարիերան ավարտելը: «Բարսելոնայի» երկրպագուների համար նա աստված էր»,- ասել է նա:
Մեսսին «Բարսելոնայից» փարիզյան ակումբ է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսի 10-ին։ Հարձակվողի պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։