Հայտնի է, թե որքան գումարի դիմաց Մյունխենի «Բավարիան» կվաճառի Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը

Մյունխենի «Բավարիան» ամռանը կվաճառի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, եթե նրա համար առաջարկեն 35-40 միլիոն եվրո, հայտնում է Bayern & Germany-ն՝ հղում անելով Bild-ին։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա լեհին այլ ակումբ բաց թողնելուց առաջ «Բավարիան» պետք է փոխարինող գտնի նրան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին Մյունխենի «Բավարիայի» կազմում անցկացրած 45 խաղում խփել է 49 գոլ բոլոր մրցաշարերում։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։