«Արսենալը» 30 միլիոն եվրո է պահանջում Վիլյամ Սալիբայի տրանսֆերի համար

«Արսենալը» պատրաստ է բաժանվել պաշտպան Վիլյամ Սալիբայից, եթե նրա համար ավելի քան 30 միլիոն եվրո առաջարկեն, տեղեկացնում է լրագրող Էկրեմ Կոնուրը թվիթերյան իր էջում:

Աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Մարսելը» և Մադրիդի «Ատլետիկոն»:

2021 թվականի ամառվանից պաշտպանը վարձավճարով հանդես է գալիս «Մարսելում»։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում միասին 50 խաղի է մասնակցել:

Հատկանշական է, որ «զինագործների» առաջին թիմի կազմում Սալիբան ոչ մի հանդիպում չի անցկացրել: