Հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է հեռանալ «Ատլետիկոյից» այս ամառ, հայտնում է COPE-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը կարող է հրաժարվել 31-ամյա ֆրանսիացու՝ «Բարսելոնայից» վարձավճարը երկարաձգելուց։
Միևնույն ժամանակ, «Ատլետիկոն» արդեն տեղեկացրել է հարձակվողին այս մասին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերին Մադրիդի «Ատլետիկոն» Գրիզմանին մեկ տարով վարձակալեց «Բարսելոնայից»:
Միաժամանակ մադրիդյան ակումբն իրավունք ուներ հարձակվողի վարձակալության ժամկետը երկարաձգել ևս մեկ մրցաշրջանով։
Այս մրցաշրջանում Գրիզմանը բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։