Հայտնի են դարձել Անգլիայի Պրեմիեր Լիգայի (ԱՊԼ) 2021/22 խաղարկության լավագույն մարզչի կոչման հավակնորդները։
Մրացանկին հավակնում է արժանանալ 5 մասնագետ. Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Պատրիկ Վիեյրան («Քրիսթալ Փելաս»), Թոմաս Ֆրանկը («Բրենթֆորդ») և Էդի Հաուն («Նյուքասլ»), հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը։
Հաղթողը կընտրվի երկրպագուների և ֆուտբոլային փորձագետների համատեղ քվեարկությամբ։