«Թոթենհեմը» բանակցություններ է վարում «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեի հետ։
Լոնդոնյան ակումբը ցանկանում է, որ 38-ամյա Տուրեն դառնա ակումբի գլխավոր մարզիչը:
Կոտդիվուարցին, ով թոշակի է անցել 2020 թվականին, աշխատում է մարզչական արտոնագիր ստանալու ուղղությամբ:
The Evening Standard-ը հայտնում է, որ կողմերի միջև բանակցությունները նախատեսված են մայիսին։