Պոլ Պոգբան գրեթե համաձայնեցրել է պայմանագրի կետերը գրանդ ակումբներից մեկի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։

29-ամյա ֆրանսիացին գրեթե համաձայնեցրել է պայմանագրի կետերը փարիզյան ակումբի հետ, հայտնում է լրագրող Մարկ Կոնտեյրոն։

Ավելի վաղ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկություններ կային «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Սիթիի» կողմից։

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսապաշտպանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Պոգբան արդեն որոշել է հեռանալ անգլիական թիմից։