«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Պեպ Գվարդիոլային

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է երկարաձգել պայմանագիրը անգլիական ակումբի հետ, հայտնում է Twitter-ի լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» և Գվարդիոլայի բանակցությունները առաջադեմ փուլում են։

Նշվում է, որ ակումբի և մարզչի միջև նոր համաձայնագիրը հաշվարկվելու է մինչև 2025 թվականը։

Հիշեցնենք, որ 51-ամյա իսպանացին «քաղաքաբնակերին» մարզում է 2016 թվականից։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 35 տուրից հետո Գվարդիոլայի սաները վաստակել են 86 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ երեք միավորով առաջ անցնելով «Լիվերպուլից»: