«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում Լա Լիգայի 36-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղի համար. կիսապաշտպանը բաց կթողնի խաղը դեղին որակազրկման պատճառով։
Խոսելով ավագի բացակայության մասին՝ գլխավոր մարզիչ Չավին ակնարկել է, որ «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հենակետային կիսապաշտպան փնտրել, նրա դիրքը ուժեղացնելու համար։
«Մենք Բուսկետսի պրոֆիլի այլ ֆուտբոլիստ չունենք: Կան դիրքեր, որոնք պետք է ուժեղացնել։ Կարևոր է լավ կազմ ունենալ ապագայի համար»,- ասել է մասնագետը: