Յան Օբլակ. ««Ռեալի» նկատմամբ հաղթանակը մեծ քայլ է դեպի նպատակը»

«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0) Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում։

«Սա Ատլետիկոյի համար շատ կարևոր հաղթանակ էր դժվար խաղում. Մադրիդի «Ռեալը» լավ խաղաց: Նրանք ցանկանում էին երեք միավոր վաստակել, բայց հաղթանակը մերն է։ Ես գոհ եմ հաղթանակից, Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար պայքարում մնացել է երեք խաղ, իսկ «Ռեալի» նկատմամբ հաղթանակը մեծ քայլ է դեպի նպատակը»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։