Ստեֆանո Պիոլի. ««Միլանը» քայլ առ քայլ մոտենում ենք չեմպիոնությանը, մենք պետք է պահպանենք կենտրոնացումը»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է Իտալիայի առաջնության 36-րդ տուրի «Վերոնայի» դեմ հանդիպումը (3:1).

«Ես սիրահարված եմ իմ ֆուտբոլիստներին, քանի որ տեսնում եմ, թե ինչ ջանքեր են նրանք գործադրում ամեն օր, ես գիտեմ, թե ինչ ճանապարհ ենք անցել մենք մինչև այսօր: Առջևում ևս մեկ շատ դժվար փորձություն է սպասվում, այնպես որ, այո, մենք ուրախ ենք, բայց արդեն պետք է կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա։ «Միլանը» քայլ առ քայլ մոտենում է չեմպիոնությանը։ Մենք պետք է պահպանենք կենտրոնացումը, վճռականությունը և հավատը վերջին երկու հանդիպումներում»,- ասել է Պիոլին։