Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայի» ամառային տրանսֆերային գլխավոր նպատակն է:
Այնուամենայնիվ, հարձակվողի տրանսֆերը իրագործելը հեշտ չի լինի. «Բավարիան» մտադիր չէ բաց թողնել լեհ ֆուտբոլիստին:
Լևանդովսկու պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Անձամբ 33-ամյա հարձակվողը, կարծում է, որ իր կարիերայի գերմանական փուլն ավարտվել է և ցանկանում է հեռանալ «Բավարիայից»։
«Բարսան» գործարքը համարում է բարդ, բայց ոչ անհնար: Լևանդովսկուն հրավիրելու գաղափարը հավանության է արժանացել ինչպես նախագահ Ժոան Լապորտայի, այնպես էլ մարզիչ Չավիի կողմից։
Ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին ակտիվորեն աշխատում է, որպեսզի տրանսֆերը կայանա։
Զահավին կարծում է, որ «Բավարիային» կարելի է համոզել սկսել բանակցությունները, իսկ տրանսֆերը կարժենա 40 միլիոն եվրոյից ոչ ավելի։