Պեպ Գվարդիոլան խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին

Երեկ՝ մայիսի 8-ին «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 36-րդ տուրում հաղթեց «Նյուքասլին» և դարձավ միանձնյա առաջատար: Թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին:

«Մեկ շաբաթ առաջ մեզ ոչ ոք չէր հավատում։ Այս երկրում բոլորն աջակցում են «Լիվերպուլին»՝ և՛ մամուլը, և՛ երկրպագուները, բոլորը։ Իհարկե, «Լիվերպուլը» հիանալի է խաղում եվրագավաթներում, բայց Պրեմիեր Լիգայում ակումբը 30 տարում ընդամենը 1 տիտղոս է նվաճել։

Ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք, պետք է 3 միավոր վաստակենք և կենտրոնացած մնանք։ Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, և դա է կարևորը»,- ասել է կատալան մասնագետը: