«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին այս ամառ կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆրանսիացու համար պայքարում ֆավորիտը «Լիվերպուլն» է։
Ֆուտբոլիստին հավակնում են գնել նաև «Չելսին» և «Բավարիան»:
Տչուամենին ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոյի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։