«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան, ով գտնվում է «Բարսելոնայի» դիտակետում, կարող է իսպանական թիմ տեղափոխվել սպասվածից ավելի էժան գնով:
Դա տեղի կունենա, եթե «Լիդսը» մրցաշրջանի արդյուքներով դուրս մնա Անգլիայի Պրեմիեր Լիգայից: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն, եթե դա տեղի ունենա, ապա բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կնվազի մինչև 25 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան Պրեմիեր Լիգայի 32 խաղում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։ Ռաֆինյան Transfermarkt-ի կողմից գնահատվում է 45 միլիոն եվրո: