Կարիմ Ադեյեմին 99 տոկոսով Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ է

Գերմանիայի ազգային հավաքականի ու ավստրիական «Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Կարիմ Ադեյեմին կտեղափոխվի  Դորտմունդի «Բորուսիա»՝ հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ռոմանոյի տեղեկություններով՝ տրանսֆերը ավարտված է: «Զալցբուրգն» Ադեյեմիի տրանսֆերի դիմաց կստանա 38 մլն եվրո:

Հավելենք, որ 20-ամյա Ադեյեմին Ավստրիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղում խփել է 19 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: