«Յուվենտուսի» ղեկավարությունը հստակ դիրքորոշում ունի Մասիմիլիանո Ալեգրիի ապագայի վերաբերյալ

«Յուվենտուսի» ղեկավարությունը չի պատրաստվում աշխատանքից հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին՝ անկախ մրցաշրջանի արդյունքներից։

Թուրինյան ակումբն այս մրցաշրջանում ժամանակից շուտ կորցրեց Իտալիայի առաջնությունում հաղթելու շանսերը, իսկ Չեմպիոնների Լիգայում պարտվեց «Վիլյառեալին»։

Մայիսի 11-ին «Յուվեն» կխաղա «Ինտերի» հետ Իտալիայի գավաթի եզրափակչում, սակայն Ալեգրիի ապագան կախված չի լինի այս խաղի արդյունքից, հայտնում է Calcimercato-ն:

Ալեգրիի գործող պայմանագիրը Յուվենտուսի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։