Մադրիդի «Ռեալը» հաջորդ շաբաթ պաշտոնապես կհայտարարի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի մասին՝ հայտնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Շիրան:
Շիրայի խոսքով՝ «Արքայական ակումբի» սկաուտները վստահ են, որ Կիլիանը կտեղափոխվի մադրիդ, քանի որ հարձակվողի գործակալի հետ հանդիպումը հաջող է անցել։
23-ամյա ֆրանսիացի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, խփել 35 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում: