«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի քանի ֆուտբոլիստներ կլքեն ակումբը։
«Ես հստակ գիտեմ, թե ով կլքի մեզ ամռանը։ Մեր որոշումը, ամենայն հավանականությամբ, չի փոխվի։ Ես չափազանց ազնիվ եմ ֆուտբոլիստների և ակումբում նրանց դիրքի հետ։
Մեզ վրա ազդում է ակումբի ֆինանսական վիճակը»,- մարզչի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» 35 խաղից հետո 69 միավորով երկրորդ տեղում է։