«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղից հետո (1:0) նշել է, որ թիմը դեռ չի երաշխավորել տեղը Չեմպիոնների Լիգայում:
«Մեզ համար դեռ ոչինչ երաշխավորված չէ, առջևում դեռ երեք դժվար մրցակիցներ կան: Մենք բավականաչափ հնարավորություններ ունեինք ավելի շատ գոլեր խփելու համար, բայց չստացվեց: Պետք է ավարտենք մրցաշրջանը լավագույն քառյակում։ Տարին շատ անկայուն էր մեզ համար, բայց երկրպագուները միշտ աջակցում էին մեզ։ Մենք մինչեւ վերջ պատասխանատու ենք նրանց առջև»,- ասել է մասնագետը: