Դևիդ Բեքհեմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» անհաջող ելույթների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը խոսել է «կարմիր սատանաների» համար ձախողված 2021/2022 մրցաշրջանի մասին.

«Ակումբն անպայման պետք է ինչ-որ բան փոխի: Սա բարդ մրցաշրջան էր, բայց այն արդեն ավարտվել է: Կարծում եմ՝ շատ երկրպագուներ ուրախ են դրա համար: «Մանչեսթեր Յունայթեդի» համար սա երկար վերելքների և վայրէջքների ժամանակաշրջան էր:

«Յունայթեդի» երկրպագուների պահվածքն արժանի է հարգանքի, քանի որ չնայած թիմի անհաջողություններին, նրանք դեռ լցնում են «Օլդ Թրաֆորդի» տրիբունաները։ Դա շատ բան է ասում երկրպագուների մասին»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։