Կառլո Անչելոտտի. «Մեզ միավորներ պետք չէին, բայց պետք էր լավ խաղ ցուցադրել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը (0:1).

«Առաջին խաղակեսում մենք լավ չէինք գործում, քանի որ շատ փոխանցումներ բաց թողեցինք: Նման հանդիպումներում շատ կարևոր է հոգեբանական ասպեկտը։

«Ատլետիկոն» այս հարցում առավելություն ուներ: Մեզ միավորներ պետք չէին, բայց պետք էր լավ խաղ ցուցադրել։

Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք։ Պետք էր հոգնած ֆուտբոլիստներին հանգստանալու հնարավորություն տալ՝ խնդիրներից խուսափելու համար։

Առաջնայինը խնդիրներից խուսափելն ու քիչ խաղացող ֆուտբոլիստներին խաղաժամանակ տալն էր։ Այդպես կլինի նաև հետագա խաղերում։»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։